Netflix-ը մյուզիքլ է թողարկելու, որն առցանց ավելի շուտ հասանելի կլինի, քանի բեմի վրա

Բրոդվեյան մյուզիքլ «Դիանա»-ն առաջին անգամ կներկայացվի առցանց՝ բեմական պրեմիերայից առաջ: Պրեմիերան կներկայացնի Netflix-ը 2021 թվականին: Սա Netflix-ի այս տարվա առաջին մյուզիքլն է, որը թողարկվելու է առցանց՝ նախքան իրական ցուցադրությունը:

Գլխավոր դերը կատարում է բրիտանացի դերասանուհի Ջինա դե Վալը: Մյուզիքլում կհնչեն 23 երաժշտական ​​կոմպոզիցիաներ: Մյուզիքլը նախատեսվում էր թողարկել 2020-ի մարտին, բայց պրեմիերան հետաձգվեց՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այժմ «Դիանա»-ի բեմական դեբյուտը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 25-ին: