«Disney»-ը փոխել է«20th Century Fox Television»-ի անունն ու փոփոխել հայտնի լոգոն

«Disney»-ը փոխել է«20th Century Fox Television»-ի անունն ու փոփոխել հայտնի լոգոն։ Այժմ կինոստուդիան կոչվում է պարզապես «20th Television»․ դրանից հեռացվել են «Century» և «Fox» խորհրդանշական բառերը։ Այդ մասին հայտնել է BBC-ն։

Սա «Disney»-ի առաջին նմանատիպ ռեբրենդինգը չէ․ դեռ հունվարին «Disney»-ը փոխեց նաև հայտնի «20th Century Fox» ստուդիայի անվանումը: Այժմ կինոստուդիան կոչվում է «20th Century Studios: Հիշեցնենք, որ «Disney»-ը գնել է «20th Century Fox»-ը 2019-ի մարտին՝ 71,3 միլիարդ դոլարով: