«Գարիկն ընդհանրապես գումար չուներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իրենց համատեղ կյանքի առաջին տարիների մասին

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում հայտնվել է «Конечно Вася» շոուի նոր թողարկումը, որի ընթացքում հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան պատմել է իր ու Գարիկ Մարտիրոսյանի ամուսնության առաջին տարիների մասին։

Ժաննան պատմել է, որ ամուսնության պահին դեռ 20 տարեկան էր ու պատրաստ էր սիրելիի հետ հաղթահարել բոլոր բարդությունները, քանի որ Գարիկն այդ ժամանկ դեռ նոր էր սկսում իր կարիերան: «Նա այդ ժամանակ պարզապես «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի մասնակից էր, Գարիկն ընդհանրապես գումար չուներ։ Մենք ընկերոջից պարտքով 300 դոլար գումար վերցրեցինք և մեկ սենյականոց բնակարան վարձեցինք, որի վարագույրները ես ինքս եմ կարել: Ես այդ ժամանակ դեռ 20 տարեկան էի ու ինձ համար դրախտ կլիներ անգամ հյուղակում, միայն թե նրա կողքին լինեի»,- անկեղծացել է Լևինան: