Մայլի Սայրուսը և Քոդի Սիմփսոնը բաժանվել են 10 ամիս տևած հարաբերություններից հետո

Ավարտվեց 27-ամյա Մայլի Սայրուսի և 23-ամյա Քոդի Սիմփսոնի սիրավեպը, որը տևեց 10 ամիս: Զույգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ սիրահարները բաժանվել են դեռ մի քանի շաբաթ առաջ:

Թե ի՞նչն է հանդիսացել նրանց հարաբերությունների փլուզման պատճառը` անհայտ է: Բաժանումից հետո Սայրուսն ու Սիմփսոնը, կարծես թե ընկերներ են մնացել, քանի որ Քոդին իր ինստագրամյան էջի Stories բաժնում շնորհավորել է նախկին սիրելիին իր նոր տեսահոլովակի պրեմիերայի առթիվ: