Ֆիլիպ Կիրկորովը պատահաբար իջեցրել է սեղանի վրա պարող Օլգա Բուզովայի զգեստը (տեսանյութ)

Օրեր աաջ Մոսկվայում տեղի է ունեցել մեծ երեկույթ, որը կազմակերպել էին Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը: Խնջույքին բնականաբար ներկա է եղել Դավայի սիրելին` Օլգա Բուզովան:

Երեկույթի ժամանակ Օլգան բարձրացել է սեղանի վրա ու սկսել պարել: Ֆիլիպը որոշել է բռնել Օլգային, որպեսզի նա չընկնի ու ձեռքերը դրել է նրա գոտկատեղին, բայց պատահաբար Բուզովայի զգեստը սկսել է ներքև սահել: Օլգան շփոթվել է, բայց ծիծաղելով ուղղել է զգեստը և շարունակել պարել ու զվարճանալ: Իսկ Ֆիլիպն անգամ չի էլ նկատել, թե ինչ է տեղի ունեցել: