Ինչու՞ Թոմ Քրուզը չի շփվում իր 14-ամյա դստեր հետ

58-ամյա հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը երկար տարիներ է, ինչ չի շփվում իր 14-ամյա դստեր` Սուրիի հետ: Ծնողների ամուսնալուծությունից հետո աղջիկն ապրում է մոր՝ Քեթի Հոլմսի հետ: Քրուզն ինքն է դադարել շփվել նրանց հետ:

Ըստ լուրերի, դերասանին արգելում է դստեր հետ շփվել այն աղանդավորական կառույցը, որին նա արդեն երկար տարիներ է հետևում է: Բայց ըստ Լիա Ռեմինիի, որը 2013-ին լքել է այդ կրոնական շարժումն ու այլևս չի հետևում դրա կանոններին, Քրուզն իրականում նպատակներ ունի դստերը ներգրավելու կրոնական շարժման մեջ, երբ նա մի փոքր մեծանա: