Ինչպե՞ս է անցել Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու ծննդյան խնջույքը (լուսանկարներ)

Դերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի միջնեկ որդին՝ Ֆելիքսը, օրերս դարձել է 6  տարեկան, ինչի առթիվ կազմակերպված խնջույքի հետաքրքիր դրվագները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հրուշը թարմացրել է Ֆեյսբուքի իր էջը՝ հրապարակալեով լուսանկարներ ծննդյան խնջույքից։
«Ֆելոյի ծննդյան խնջույքը»,- լուսանկարին կից գրել է Հրուշ Մնոյանը։

Նշենք, որ փոքրիկը կրկնակի խնջույք է ունեցել, ցերեկը՝ երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, իսկ երեկոյան էլ տանը ընկերների հետ է լավ խաղացել ու տոնել իր տարեդարձը։

Հավելենք, որ հոբելյարը ծննդյան կապակցությամբ կվադրոցիկլ է նվեր ստացել հորից՝ Գոռ Հակոբյանից։