Դիզայներ Մայքլ Կոստելոն խստորեն քննադատել է Քայլի Ջեններին

Հեռուստաաստղ և ֆոտոմոդել Քայլի Ջեններն օրերս լուսանկարներ էր հրապարակել ու շնորհակալություն հայտնել Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուսթենին իր իդեալական զգեստի համար։ «Պոդիում» նախագծի ութերորդ եթերաշրջանի աստղ Մայք Կոստելոն մոդելին մեղադրել է, որ նա չի նշում դիզայներների էջերը, երբ լուսանկարվում է նրանց հագուստով։

Կոստելոն պարբերաբար հագուստ է ստեղծում Քայլիի համար, սակայն ոչ մի անգամ նրա էջում չի հիաշատկվել։ «Շնորհակալություն ծննդյան տոնի համար իդեալական զգեստի համար,- իր ուղերձի սկզբում աստղին մեջբերել է Մայքլը։ – Եվ շնորհակալություն անհայտ դիզայներներին, որոնք օրեր շարունակ աշխատում են էքսկլյուզիվ կերպարների վրա և որոնց նա նույնիսկ չի հիշատակում։  Մինչ նրան չվճարեն:

Շատ տխուր է, որ դիզայներներն այդքան ջանասիրաբար աշխատում են՝ այդ հայտնի, հիանալի կանանց համար հագուստ ստեղծելու համար, բայց վերջիններս ուշադրություն են հատկացնում միայն հայտնի դիզայներներին, ինչպիսն Օլիվյեն է և մոռանում են մյուսների մասին»։

Ավելի վաղ Ջեններին մեղադրել էին, որ նա «հրաժարվել» է հիշատակել Loudbrand Studios ապրանքանիշը, որը պատկանում է թխամորթ դիզայների։ Ի պատասխան Ջենները Թվիթերում նշել էր, որ մեղադրանքները «դատարկ» են և ոչ մի հիմք չունեն։ Ջեններն առայժմ չի պատասխանել Կոստելոյի մեղադրանքին։