Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Պուգաչովայի ու Գալիկինի ամուսնալուծության լուրերը

Ֆիլիպ Կիրկորովն, ինչպես հայտնի է, Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի վաղեմի ընկերն է։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ լրագրողները արտիստին են խնդրել մեկնաբանել հայտնի զույգի բաժանման մասին տեղեկությունները։

Ասում են՝ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հարաբերությունները հարթ չեն։ Խոսակցություններ են պտտվում, որ զույգը դիմել է ամուսնալուծության։ Սակայն այդ իրադարձությունը հրապարակային չդարձնելու համար նրանք դա գաղտնի են արել։

Ռուսական էստրադայի պրիմադոննայի նախկին սիրելի Ֆիլիպ Կիրկորովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նվազագույնը պատշաճ չէ մեկնաբանել հայտնի զույգի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։

Ռուսական էստրադայի փոփ արքայի կարծիքով՝ ինքն իրավունք չունեի խոսելու Պուգաչովայի և Գալկինի անձնական կյանքի մասին։ «Ես կարող եմ միայն հետևել»,- ասել է նա։