«Դու գիտես, որ երբ ես սոխ եմ կտրում, սոխն է լաց լինում». Չակ Նորիսը խոստացել է Լուկաշենկոյին, որ ստիպելու է նրան լաց լինել (տեսանյութ)

Հայտնի ամերիկացի դերասան, մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը տեսաձայնագրությամբ դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և խոստացել է նրան, որ ստիպելու է լաց լինել: Տեսաուղերձը հրապարակվել է 360tv.ru կայքում:

«Ես ցանկանում եմ մի քանի բառ ասել Սաշային, որը հայտնի է նաև «Սաշա 0 տոկոս» և «պարոն խավարասեր (տառական)» անուններով: Դու գիտես, որ երբ ես սոխ եմ կտրում, սոխն է լաց լինում: Այնպես որ, եթե դու չդադարես անել այն, ինչ հիմա ես անում, ես կգամ քո բնակավայրերից մեկն ու կստիպեմ քեզ լաց լինել»,- հայտարարել է դերասանը:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: