Դիետիկ տորթ․ Լիլիթ Բասյանը կիսվել է բաղադրատոմսով

Շատերը, ցանկանալով նիհարել, զրկում են իրենց համեղ սննդից, սակայն հայտնի սնդաբան Լիլիթ Բասյանը նշում է, որ դա ամենևին էլ պարտադիր չէ։
Իր ինստագրամյան հետևորդների հետ Լիլիթը կիսվել է դիետիկ տորթի բաղադրատոմսով՝ ցույց տալով, որ նիհարելու համար հարկավոր չէ հրաժարվել սիրելի ուտեստներից։
Նա ներկայացրել է «Թռչնի կաթ» խմորեղենի բաղադրատոմսը։
«4 ձվի սպիտակուց🥚
3 ճաշի գդալ կակաո🧉
2 բաժակ կաթ (0.5%)🥛
40 գրամ ժելատին🥣
3 թեյի գդալ մեղր🍯
Ժելատինը թրջել 2 բաժակի մեջ` 20-ական գրամ, եփել կակաոն, խառնել կաթին և միասին եփել ևս 5 րոպե։
Տաքացնում ենք առաջին բաժակի ժելատինը, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք կակաոյի կեսը և սառեցնում։
Հարում ենք սպիտակուցը, ավելացնում մեղրը։ Ժելատինի երկրորդ մասը տաքացնում ենք, դանդաղ ավելացնում սպիտակուցը և նորից հարում։ Այն ավելացնում ենք առաջին շերտի վրա և նորից դնում սառչելու։
Հենց տեսնում ենք, որ սպիտակուցային հատվածն արդեն սառչել է, ավելացնում ենք մնացած կակաոն և նորից սառեցնում։
1.5 ժամ հետո տորթը պատրաստ է»,- գրել է սննդաբանը։
Նշենք, որ Լիլիթ Բասյանը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում օգտակար խորհուրդներով։ Հայտնի սննդաբանն անդրադառնում է օրվա ընթացքում սնունդ ընդունելու հաճախականությանը, վնասակար սննդին, դիետաներին, մարզումներին՝ չզլանալով պատասխանել բազմաթիվ հետևորդների կողմից տրվող հարցերին։