Քրիս Հեմսվորտի մայրը բացահայտել է նիհար և երիտասարդ մնալու գաղտնիքը

Ֆոտոմոդել Լեոնի Հեմսվորտը՝ դերասան Քրիս Հեմսվորտի մայրը, պատմել Է, թե ինչպես Է իրեն հաջողվում պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը 60 տարեկան հասակում:
Նշվում Է, որ կնոջ արտաքինը ցնցել Է դերասանի երկրպագուներին, երբ գեղեցկուհին իր լուսանկարը  հրապարակել Է Մայրերի օրվա կապակցությամբ: Մեկնաբանություններում երկրպագուները գրել են, որ մոդելն ավելի շատ նման Է Քրիսի քրոջը:
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ ֆոտոմոդելին 30 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալու հարցում օգնում Է հատուկ սննդակարգը:
«Նա մեր իմացած մարդկանցից առաջինն Է, ով սկսել Է խստորեն հետևել ընդմիջումներով քաղցած մնալու սկզբունքներին: Լեոնին ցնցող տեսք ունի, նա 60 տարեկան Է, բայց տարեցտարի նրա տեսքն Էլ ավելի Է լավանում»,-ընդունել Է Հեմսվորտի կինը՝ Էլսա Փաթակին:
Լեոնին կազմվածքը պահպանելու համար ոչինչ չի ուտում շաբաթվա մեջ մեկ օր։ Նրա հատուկ սննդակարագը կայանում է նրանում, որ օրվա մեջ հարկավոր է սնվել ընդամենը 8 ժամ և քացած մնալ 16 ժամ։