«Սիրում եմ քեզ ավելի շատ, քան 10 տարի առաջ»․ Էշլի Գրեմի ռոմանտիկ շնորհավորանքը

Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմն ու նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինն այսօր նշում են իրենց ամուսնության 10 ամյակը։ «Այսօր ես սիրում եմ քեզ ավելի շատ, քան 10 տարի առաջ, երբ ամուսնացա։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Շնորհակալ եմ քեզ, որ վստահել ես ինձ քո սիրտը և ամեն օր ինձ ավելի լավն ես դարձնում։ Թող Աստված քեզ օրհնի Ջասթին։ Շնորհավոր»,- գրառում է կատարել Էշլի Գրմեը՝ հրապարակելով իր և ամուսնու ռոմանտիկ լուսանկարները։
Ջասթինը նույնպես շնորհավորել է կնոջը՝ ինստագրամյան էջում գրելով․«10 տարի առաջ մենք իրար խոստում տվեցինք, որը ժամանակ անց դարձավ այն, ինչ մենք արեցինք։ Մենք, իսկապես, ճանապարհորդեցինք աշխարհով մեկ, ստեղծեցինք ընտանիք, ապրեցինք ամենալավ զգացումները և հաղթահարեցինք վատագույնը։ Եվ հիմա մենք հաճույքով հետհայացք ենք գցում 10 տարի առաջ, ապա նայում դեպի ապագա՝ մտածելով, թե ինչ պետք է անենք։ Բարձրացնենք բաժակները մեր առաջին տասնամյակի համար։ Սիրում եմ քեզ»։
Նշենք, որ զույգն այժմ դաստիարակում է իրենց որդուն։ Չնայած այն բանին, որ Էշլին ընդամենը ամսիներ առաջ է ծննդաբերել, նա արդեն վերադարձել է իր աշխատանքին։