Շերոն Սթոունը պատրաստվում է իր կյանքի մասին պատմող գիրք ներկայացնել

2021 թվականին հազարավոր երկրպագուների կուռք հանդիսացող դերասանուհի Շերոն Սթոունը կներկայացնի իր կյանքի մասին պատմող գիրքը։
Գրքում տեղ են գտել այնպիսի մանրամասներ ու գաղտնիքներ, որոնք մինչ օրս հայտնի չեն անգամ Շերոնի մտերիմներին։ Այս մասին դերասանուհին իր երկրպագուներին հայտնել է՝ գրառում կատարելով թվիթերյան էջում։
«The Beauty of Living Twice» («Գեղեցկությունն ապրել երկու անգամ») վերնագրով գրքում Սթոունը կպատմի Փենսիլվանիայում իր ծանր մանկության, «Հիմնական բնազդ» և «Կազինո» ֆիլմերում իր աշխատանքի, 2001 թվականին տարած կաթվածի, երկու ամուսնությունների, ինչպես նաև իր հասարակական գործունեության մասին: