Ականատեսը բացահայտել է, թե ինչն է եղել Վիկոր Ցոյի ավտովթարի պատճառը

Հայտնի ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի մահվան պատճառ դարձած սարսափելի վթարի ականատեսը ողբերգության նոր մանրամասներ է ներկայացրել: Պարսլա անունով կինն ապրում է դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա։
1990 թվականի օգոստոսի 15-ին նա տեսել է՝ ինչպես է մեքենան հսկայական արագությամբ անցնում իր տան մոտով․ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել ավտոբուսին։

Այն ժամանակ ամբողջ տարածքում միայն Պարսլան հեռախոս ուներ։ Նա շտապօգնություն ու ոստիկանություն է զանգել, օգնել է երգչի դին հանել վնասված մեքենայից։
«Մեքենան մտավ ավտոբուսի տակ, հարվածից շարժիչն ուռենու մոտ թռավ։ Բախումը սարսափելի էր։ Արդեն ոչնչով հնարավոր չէր օգնել», – ասել է Պարսլան։
Մեկ օր անց նա տեղացի քննիչներից իմացել է ավտովթարի պատճառը․Վիկտոր Ցոյի արյան մեջ 1,2 պրոմիլե ալկոհոլ է հայտնաբերվել։
«Իսկ հետո այդ ամենը ջնջեցին փաստաթղթերից։ Ասես նա լրիվ սթափ է եղել», – ասել է կինը։
Գործը վարող քննիչ Էրիկա Աշմանեն այժմ հրաժարվում է հարցազրույց տալ։ Եթե Ցոյը սթափ չի եղել, ու որևէ մեկը փորձել է թաքցնել դա, լրագրողների հետ խոսելու բացակայությունը լրիվ բացատրելի է։