Նոր գեղեցկադեմ սիրեցյալ․ Քենդալ Ջեններին նկատել են հանդիպման գնալիս

Մի քանի օր առաջ Քենդալ Ջենները առանց ամոթի սիրախաղ էր անում հանրաճանաչ բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ Ինստագրամում տեղադրված գրառման մեջ, որն ակնթարթորեն առաջացրեց նոր սիրավեպի մասին լուրեր: Եվ թվում է, թե զույգի հարաբերությունները առցանց իրականությունից սահուն անցնում են դեպի օֆֆլայն տիրույթ: Սուպերմոդելը և մարզիկը «զուտ պատահականության սկզբունքով» իրենց հանգստյան օրն ավարտել են նույն ռեստորանում: Իհարկե, եթե ​​ինչ-որ մեկը հավատում է Մալիբուում նման համընկնումներին … Սակայն, կարծես թե, այս հանդիպմանը ներկա են եղել առնվազն երեք հոգի՝ Քենդալի հետ միասին նրա քրոջը` Քայլիին, ևս նկատել են ռեստորան մտնելուց։

Քենդալը աներևակայելի գայթակղիչ տեսք է ունեցել կրեմագույն մինի հագուստով, մինչդեռ NBA-ի աստղը հանդիպմանը պատրաստվել է ավելի համեստ՝ երեկոյի համար ընտրելով սև շապիկ և հասարակ կապույտ ջինս:

Ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Քենդալի և Դևինի հանդիպումների մասին։ Entertainment Tonight-ի ինսայդերները բազմիցս հայտարարել են, որ զույգը սկսել է հանդիպել դեռևս մայիսից։