«Գլխիս գլխարկ եմ աճեցրել». Ժաննա Լևինայի նոր լուսանկարը

Հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում հերթական գեղեցիկ լուսանկարն է հրապարակել։ Կադրը ոչ միայն գեղեցիկ է, այլև հետաքրքիր։
Նա նուրբ վարդագույն շքեղ զգեստն ամբողջացրել է ծաղիկներից սարքած անսովոր գլխարկով։
«Գլխիս գլխարկ եմ աճեցրել»,-լուսանկարին կից գրել է Լևինան:
Երկրպագուներին անչափ դուր է եկել Ժաննայի նոր լուսանկարը: Նրանք հեղեղել են հրապարակման մեկնաբանությունները հաճայոխուսություններով:
Նշենք, որ վերջերս YouTube-ում մի նախագիծ է մեկնարկել, որը կոչվում է «Конечно, Вася», որտեղ Լևինան Յուլյա Բարանովսկայայի ու Նատալյա Կրասնովայի հետ տարբեր թեմաներ է քննարկում և հարցեր ուղղում հաղորդման հյուրերին։