Համացանցում են հայտնվել Ջիգանի կնոջ լուսանկարներն առանց ֆոտոշոփի

Համացանցում է հայտնվել ռեփեր Ջիգանի կնոջ` Օկասանա Սամոյլովայի լուսանկարներն` առանց ֆոտոշոփի: Երկրպագուները զարմացած են, քանզի իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Օկսանան իդեալական կազմվածք ունի, իսկ առանց ֆոտոշոփի արդեն երևում է, որ նա չի կարողացել ազատվել ավելորդ քաշից:

4 երեխաների մայրն ընդամենը ամիսներ առաջ է ծննդաբերել: Ռեփերի կնոջ երկրպագուները բաժանվել են երկու բանակի. մի մասը քննադատել է նրան ֆոտոշոփի համար, իսկ մյուսները կարծել են, որ 4 երեխա ծննդաբերելուց հետո նրա տեսքն իդեալական է:
Նշենք, որ Սամոյլովան իր հետևորդների հետ զրույցներում բազմիցս նշել է, որ հետևում է ճիշտ սննդակարգերի և ինտենսիվ մարզումների ու շատ է  ցանկանում նիհարել։
Հիշեցնենք, որ Ջիգանն ընտանիքի հետ այժմ հանգստանում է Թուրքիայում։