Շերոն Սթոունը երկրպագուներին խնդրել է աղոթել կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացված քրոջ համար (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը երկրպագուներին խնդրել է աղոթել իր քրոջ համար, որի մոտ օրերս կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է Deadline-ը։

«Սրանում մեղավոր է դիմակ չկրող ցանկացած ոք»,- կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացված քրոջ մասին երկրպագուներին հայտնել է դերասանուհին։

Հոլիվուդի 62-ամյա աստղը հայտնել է, որ քույրը՝ Քելլին, այժմ հիվանդանոցում է գտնվում և պայքարում է հիվանդության դեմ, թեև «միակ վայրը, ուր գնացել է, դեղատունն է եղել»։

«Քրոջս՝ Քելլիի մոտ, որը գայլախտ ունի, կորոնավիրուս է հայտնաբերվել։ Սա նրա հիվանդասենյակն է։ Նա իմունիտետ չունի, և սրանում մեղավոր է դիմակ չկրող ցանկացած ոք։ Դիմակ կրեք ձեր և մյուսների համար, խնդրում ենք»,- գրել է Սթոունը՝ ցուցադրելով քրոջ հիվանդանոցի պալատի լուսանկարները։

«Խնդրում եմ, մոմեր վառեք իմ քույր Քելլիի և նրա ամուսնու՝ իմ սիրելի ընկեր Բրյուսի համար», – գրել է Սթոունը հաջորդ գրառման մեջ՝ տեղադրելով զույգի լուսանկարը։

One of you non-mask wearers did this': Sharon Stone's sister ...Sharon Stone reveals her lupus-suffering sister Kelly has COVID-19 ...Sharon Stone Asks for Prayers for Younger Sister Battling COVID-19 ...Sharon Stone i Kelly Stone - galeria zdjęć