Լորիս Ճգնավորյանին կշնորհվի «Խաղաղության գրքեր 2020» մրցանակ

«Խաղաղության գրքեր 2020» մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովը այս տարի որոշել է մրցանակը հանձնել իրանահայ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Լորիս Ճգնավորյանին, հաղորդում է «IRNA»-ն։ Մրցանակը կհանձնվի մաեստրոյին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։

«Խաղաղության գրքեր» (The Books for Peace Award) մրցանակը մեքսիկացի լրագրող  Խավիեր Վալդեսի հիշատակին նվիրված միջազգային մրցանակ է։ Լրագրողն սպանվել է Մեքսիկայում թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում։  Սկսած 2017 թվականից այս մրցանակն ամեն տարի շնորհվում է  խաղաղության տարածման և մարդասիրական ծրագրերում ներգրավված մարդկանց և խմբերի, փոխանցում է լրատվամիջոցը։