Ինչու՞ է Անջելինա Ջոլին որոշել իր ու Բրեդ Փիթի երեխաների հետ տեղափոխվել Անգլիա

«The Mirror» պարբերականը գրում է, որ Անջելինա Ջոլիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է նրա նոր ծրագրերի մասին։ Ինսայդերն ասել է, որ վերջերս Անջելինա Ջոլին սկսել է լրջորեն մտածել ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա տեղափոխվելու և իր ու Բրեդ Փիթի երեխաներին այնտեղ տանելու մասին։

«Նա վստահ է, որ Անգլիան հիանալի վայր է երեխաների համար՝ մշակութային և կրթական տեսանկյունից»,- ասել է ինսայդերը։ Նրա խոսքով՝ դերասանների երեխաները դեմ չեն տեղափոխվել ու ապրել Մեծ Բրիտանիայում, բայց դեռ պարզ չէ, թե ինչպես է դերասանուհու նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, արձագանքել այդ որոշմանը։