էվան ՄակԳրեգորը բառացիորեն շատ թանկ է վճարելու կնոջը դավաճանելու համար․ մանրամասներ

Դեռ ամիսներ առաջ պարզ էր դարձել, որ դերասան էվան ՄակԳրեգորը 22 տարվա ամուսնությունից հետո դավաճանել ու լքել էր կնոջը՝ նկարչուհի Իվ Մավրակիսին, հանուն երիտասարդ դերասանուհի, 32-ամյա Մերի էլիզաբեթ Ուինսթեդի։ Պարզվում է, դերասանը շատ թանկ է վճարելու դավաճանության համար։

Դատարանի որոշմամբ ՄակԳրեգորը ստիպված կլինի նախկին կնոջը տալ իր ունեցվածքի կեսը, որն արևմտյան լրատվամիջոցները գնահատում են 45 միլիոն դոլար։ Բացի այդ, դերասանը նախկին կնոջը կվճարի ամսական մոտ 50,000 դոլար և ևս 20,000 դոլար, որպես երեխաների ամենամսյա ալիմենտ։ Հիշեցնենք, որ զույգը ունի չորս դուստր՝ 24-ամյա Կլարան և 19-ամյա Էսթերը և երկու որդեգրված դուստրեր՝ 18-ամյա Ջամիյան և 9-ամյա Անուկը: Սա դեռ ամենը չէ․ համաձայնագրի պայմանով՝ դերասանի կինը ՄակԳրեգորի 30 մեքենաներից բաղկացած տպավորիչ հավաքածուից կստանա հինգ մեքենա, Լոս Անջելեսում գտնվող 9,22 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն, բոլոր թանկարժեք զարդերը, ինչպես նաև լրացուցիչ 700 000 դոլար, որը պետք է լուծի ակտիվների բաժանումը ամուսինների միջև: