Միխայիլ Գալուստյանը հիվանդանոցում է․ հումորիստը սրտի հատվածում սուր ցավեր է ունեցել

Ռուսաստանաբնակ դերասան, հումորիստ Միխայիլ Գալուտսյանը դիմել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։

Այդ մասին գրում է տելեգրամյան «112» ալիքն ու հայտնում, որ Գալուստյանը շտապ հիվանդանոց է դիմել՝ սրտի հատվածում առաջացած ցավերի պատճառով։ Տելեգրամյան ալիքին հասանելի դարձած տեղեկություններով՝ հումորիստի մոտ անկայուն ստենոկարդիա է ախտորոշվել։ Այժմ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։