Ադելը պատմել է, թե որ գիրքն է իրեն սթափեցրել և օգնել նոր կյանք սկսելու հարցում

32-ամյա երգչուհի Ադելը, ով վերջերս շոկի ենթարկեց բոլորին՝ նիհարելով 45 կգ, կիսվել է երկրպագուների հետ՝ պատմելով, թե որ գիրքն է իրեն մոտիվացրել ու օգնել հասկանալ, որ նոր կյանք սկսելու ժամանակն է։ Փաստորեն, խոսքը Գլենոն Դոյլի «Անզուսպը․ դադարիր գոհացնել և սկսիր ապրել» ստեղծագործության մասին է։ Սա հեղինակի ինքնակենսագրական գիրքն է, որը պատտմում է ՝ ինչ նշանակում լինել կին ժամանակակից աշխարհում։ Դոյլն իր գրքում նաև կիսվում է, թե ինչպես է կարողացել հաղթահարել ալկոհոլից կախվածությունն ու բուլեմիան(սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ)։

«Այս գիրքը կցնցի ձեր միտքն ու կստիպի հոգուն բղավել։ Ես պատրաստ եմ ընդունել ինձ այս գիրքը կարդալուց հետո»,- ասում է Ադելն ու հավելում, որ գիրքը կարդալուց պետք է անպատճառ նշումներ կատարել, որովհետև դուք դեռ շատ կցանկանաք կարդալ այդ տողերը։
Նշենք, որ Ադելի քաշի և արտաքինի փոփոխությունները սկսվել էին դեռ այս տարվա ապրիլին ամուսնուց՝ Սիմոն Կոնեսկիից ամուսնալուծվելուց հետո: Այդ ժամանակ երգչուհին ասել էր, որ սկսելու է վայելել կյանքը: Նա սկսել էր ամեն օր սպորտով զբաղվել և մի քանի ամիս անց իր արտաքինով հիացրել է երկրպագուներին: