Դուեյն Ջոնսոնը հիացրել է երկրպագուներին դուստրերի հետ լուսանկարով և ուշագրավ պատմությամբ

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, հիացրել է իր երկրպագուներին համացանցում հրապարակած լուսանկարով, որում պատկերված է դուստրերի հետ:

Ինչպես նկարագրում է Корреспондент-ը, դերասանը մանկական սենյակում դուստրերի հետ նստած է հատակին՝ շրջապատված խաղալիքներով: Հատակին նստած՝ Ջոնսոնը զրուցում է աղջիկների հետ:

Մեկնաբանություններում նա պատմել է զավեշտալի դեպքի մասին. հրապարակված կադրում երևում է, որ դերասանը կրտսեր դստերը՝ Տիային, ցույց է տալիս ձեռքի սպին: Նա աղջկան ասել էր, որ այս վնասվածքը ստացել է հսկա դինոզավրի հետ կռվելիս, սակայն այդ պահին Տիայի ավագ քույրը՝ Ջազին, ասել է, որ դինոզավրեր արդեն չկան: Այդ ժամանակ Ջոնսոնը ստիպված է եղել «գլուխն աղջիկների հարցերից ազատել» պաղպաղակի օգնությամբ:

Մարտաֆիլմերի հայտնի հերոս և մարզիկ Ջոնսոնի երկրպագուներին գերել են նրա հարաբերությունները դուստրերի հետ, իսկ տվյալ լուսանկարն ավելի քան 5 մլն հավանում է հավաքել:

Նշենք, որ դերասանը 3 դուստր ունի: Ավագը՝ Սիմոն Ալեքսանդրան, ծնվել է 2001 թվականին՝ Դենի Գարսիայի հետ իր առաջին ամուսնությունից: Մյուս երկու աղջիկները նրա երկրորդ կնոջից են՝ ամերիկահայ Լորեն Հեշյանից, որի հետ միասին դերասանն ապրում է 9 տարի, իսկ 2019-ի դեկտեմբերին զույգն ամուսնացել է Հավայներում: