Դաշա Աստաֆևան նկարահանվել է թաց շապիկով առանց ներքնազգեստի

Հանրաճանաչ ուկրաինացի երգչուհի և «Նիկիտա» խմբի մենակատար Դաշա Աստաֆևան առանց կրծկալի և թաց հանդերձանքով նկարահանվել է նոր ֆոտոշարքում: Աստղը իր Ինստագրամի էջում կիսվել է ֆոտոշարքի անկեղծ կադրերով:

Սև և սպիտակ կադրերում Աստաֆևան հանդես է եկել եղեգների ֆոնի վրա՝ սպիտակ թեթև հանդերձանքով: Թաց շորը կպել է աստղի մարմնին՝ երևան հանելով երգչուհու բաց կուրծքն՝ առանց ներքնազգեստի։

Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Նիկիտա Լյուլկոն (Nick Yashika) է: Աստաֆևան նշել է, որ լուսանկարչին վստահել է իր իսկական եսին: Նա նաև մեկնաբանության մեջ նշել է, որ այս լուսանկարը «Աղոթք է ձեր սև հոգիների համար»: