Քարդի Բին հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենից

Քարդի Բին հատուկ «Elle» ամսագրի համար հարցազրույց է վերցրել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ ու այժմյան նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մարցակից Ջո Բայդենից: 16 րոպեանոց տեսանյութում քաղաքական գործիչը և ռեփ աստղը քննարկել են ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները, կորոնավիրուսային համաճարակի հետևանքները, ոստիկանության դաժանությունը, ծնող լինելու պատասխանատվությունն ու Դոնալդ Թրամփի թիմը: Զրույցի սկզբում Բայդենը Քարդի Բիին ծանոթացրել է իր դստեր հետ: Տեսանյութը կարող եք դիտել ստորև: