Ելիզավետա Բոյարսկայան բացառիկ լուսանկար է հրապարակել ամուսնու և երկու որդիների հետ

Այս ամառը 34-ամյա Ելիզավետա Բոյարսկայան անցկացնում է ընտանիքի հետ` ամառանոցում: Այսօր դերասանուհին, որը հազվադեպ է երկրպագուների հետ կիսվում ընտանեկան լուսանկարներով, հրապարակել է մի լուսանկար, որում իր ամուսինը՝ 38-ամյա Մաքսիմ Մատվեևն ու որդիներն են:

Կադրում դերասանն ութամյա Անդրեյին տանում է քարշակի մեջ նստացրած, իսկ կրտսեր որդուն՝ մեկ տարեկան Գրիշային` ուսերին դրած: Ելիզավետայի երկրպագուները սկսել են մեկնաբանություններ գրել, նշել, որ դերասանների ընտանիքն իսկապես շատ գեղեցիկ է ու երջանկություն մաղթել նրանց: