Վլադիմիր Դանթեսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը առաջին սիրո մասին

Երգիչ և հաղորդավար Վլադիմիր Դանթեսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի պրեմիերան, ոը նկարահանվել է «Одноклассница» երգի հիման վրա։ Երգը Դանթեսի առաջին սիրո մասին է։
Տեսահոլովակը զգացմունքային պատմություն է երկու սիրահար պատանիների մասին, որոնց մեջ յուրաքանչյուր հանդիսատես կարող է տեսնել իրեն ու զգալ  լուսավոր, թեթև տխրություն։
Տեսահոլովակի ռեժիորը Լեոնիդ Կոլոսովսկին է, ով համագործակցել է Նստյա Կամենսկիխի և «Время и Стекло» խմբի հետ։
Երկրպագուներին երգն անչափ դուր է եկել։ Կարճ ժամանակում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ։