Նորաձևությունը դեռ ճգնաժամի մեջ է․ Marks&Spencer-ը կկրճատի 7 հազար աշխատակցի

Մեծ Բրիտանիայի մանրածախ առևտրի խոշորագույն ցանցերից մեկը՝ Marks&Spencer-ը, հայտարարել Է հաջորդ երեք ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին:
Ինչպես տեղեկացրել Է մանրավաճառ կազմակերպությունը, հաստիքների թվակազմի կրճատման միջոցը կապված Է նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետևանքների հետ և «կարևոր քայլ Է միջոցների խնայողության ծրագրի իրականացման գործում»:
Marks&Spencer-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ռոուն այդ առնչությամբ նշել Է, որ բրիտանական ցանցը պետք Է դասեր քաղի ճգնաժամից և արագացնի կերպարանափոխումը», քանի որ գնորդների որոշ սովորություններ ընդմիշտ փոխվել են: