Վլադ Տոպալովը վթարի է ենթարկվել

Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում Ռեգինա Թոդորենկոյի ամուսինը՝ Վլադ Տոպալովը, երկրպագուներին տխուր լուր է հայտնել՝ ասելով, որ առավոտյան վթարի է ենթարկվել։
Բարեբախտաբար Վլադի հետ ամեն բան լավ է, սակայն միջաեպը բավականին վախեցրել է նրան։
«Աստված ինչ-որ բան է ասում ինձ»,- գրել է Վլադ Տոպալովը։
Երաժիշտը նշել է, որ կյանքը հետաքրքիր երևույթ է, և տարիների ընթացքում սկսում ես ավելի հեշտ վերաբերել անախորժություններին։
Ինստագրամյան հետևորդներն անչափ անհանգստացել են կատարվածի պատճառով։ Շատերն աստղին խնդրել են զգոն ու աչալուրջ լինել՝ նման միջադեպերից խուսափելու համար։