31 տարեկան հասակում կյանքից հեռացել է DJ Spicoli-ն. մանրամասներ

Variety-ն հայտնում է, որ ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել 31-ամյա դիջեյ Քուին Քոուլմանը, որը հայտնի էր DJ Spicoli անունով:

Սոցիալական ցանցերում Քոուլմանի ընկերներն ու գործընկերները գրում են, որ վերջին օրերին նրանք տեսել են ու նա առողջ էր և զբաղված էր իր ստուդիայի աշխատանքներով: Մտերիմները դեռ չեն բացահայտել երաժիշտի մահվան պատճառը: «Քուինը սիրող որդի էր, եղբայր ու ընկեր, կրակոտ դիջեյ ու լուսավոր ապագայով պրոդյուսեր»,- ասված է Քուինի մոր` Դեբրա Լիի հայտարարության մեջ, որն աֆրոամերիկացիների մասին «BET» հեռուստաալիքի նախկին ղեկավարն է: DJ Spicoli-ն ամուսնացած չէր, երեխաներ չուներ: