Արտյոմ Միխալկովն ու Դարյա Բաժենովան ծնողներ են դարձել

Այսօր հայտնի դարձավ, որ 45-ամյա Արտյոմ Միխալկովը կրկին հայր է դարձել: Այս մասին Նիկիտա Միխալկովի որդին պատմել է «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում: Միխալկովը խոստովանել է, որ ինքն ու իր սիրելին` Դարյա Բաժենովան որդին են ունեցել, որին նրանք անվանել են Ալեքսանդր: Երեխան ծնվել է երեք ամիս առաջ, բայց Արտյոմը որոշեց այդ մասին պատմել միայն հիմա:

Հիշեցնենք, որ Միխալկովը Բաժենովայի հետ է 2017 թվականից: Այդ ժամանակ զույգը առաջին անգամ հայտնվեց հանրության մեջ: Դրանից առաջ ռեժիսոր Նիկիտա Միխալկովի որդին 15 տարի ամուսնացած էր Դարյա Միխալկովայի հետ: Նրանք ունեն դուստր՝ Նատալյան: