«Ես զգում էի, որ մահանում եմ». Լիլի Ռեյնհարթը պատմել է իր ու Քոլ Սփրոուսի բաժանման մասին

«Riverdale» սերիալի աստղերը, 23-ամյա Լիլի Ռեյնհարթը և 28-ամյա Քոլ Սփրոուսը, երկար ժամանակ չէին մեկնաբանում իրենց բաժանումը, չնայած որ գարնանից այդ մասին լուրեր են շրջանառվում:

Լիլին որոշել է առաջինը խախտել լռությունը: «Elle» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ անցած մի քանի ամիսները եղել են իր ողջ կյանքի ընթացքում ապրած ամենահուզական ու դժվար ամիսները: «Ես թունելի վերջում լույս չէի տեսնում: Ես զգում էի, որ մահանում եմ: Եվ այլ ճանապարհ չկար, քան պարզապես անցնել դրա միջով: Ես հաճախ եմ տեսել, որ սրտի ցավ զգացող մարդիկ անհաջող կերպով փորձում են այն խեղդել և լրացնել դատարկությունը սեռական հարաբերություններով, թմրանյութերով, ալկոհոլով: Ես ընտրեցի պայքարի այլ տարբերակ. Ես չկարողացա փախչել իմ ցավից և նայեցի դրա աչքերին»,- անկեղծացել է Լիլին: