Չինացի դերասանուհին ապշեցրել է երկրպագուներին՝ 30 տարի գաղտնի պահելուց հետո բացահայտելով իր իրական տարիքը (լուսանկարներ)

Հոնկոնգցի դերասանուհին ցնցել է երկրպագուներին՝ 30 տարի շարունակ գաղտնի պահելուց հետո վերջապես բացահայտելով իր իրական տարիքը, գրում է Daily Mail-ը։

Դերասանուհի Կարմեն Լի Յուկ-Տունը 30 տարի գաղտնի պահելուց հետո օրերս բացահայտել է, որ 54 տարեկան է։

«Մարդիկ կարող են մտածել, որ 30 տարին բոլորելուց հետո կինն այլևս իր կյանքի գագաթնակետին լինել չի կարող։ Իրականում, անկախ նրանից, թե երբ և որ տարիքում է կինը, նա չպետք է դադարի առաջ շարժվել»,- Ինստագրամի իր հետևորդներին հայտնել է աստղը։

Նրա խոսքով՝ «երբեք չպետք է ապրել ուրիշների սահմանած կյանքով»։

Խոսելով երիտասարդության պահպանման իր գաղտնիքների մասին՝ դերասանուհին նշել է, որ կանանց համար կենսական նշանակություն ունի մաշկի պարբերաբար խոնավեցումը, հատկապես՝ ձեռքերի և պարանոցի։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է զերծ մնալ արևահարումներից։

Իր հաստ և գեղեցիկ վարսերով հայտնի դերասանուհին իր հետևորդներին խորհուրդ է տվել ամեն օր քնելուց առաջ սանրել վարսերը՝ դրանք հարթ և փափուկ պահելու համար։ Նա նաև ընդգծել է երիտասարդ մնալու հարցում քնի կարևորությունը։