Միկի Ռուրկն իր համար տեղ է ընտրել ուկրաինական գերեզմանատանը

Ամերիկացի դերասան Միկի Ռուրկն իր համար տեղ է ընտրել ուկրաինական գերեզմանատանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի լրագրող Յուրի Գուլան։

Լրագրողի խոսքով՝ Ռուրկի անձնական օգնական Դմիտրի Կորնեյչուկը Լոս Անջելեսից Ուկրաինա է գնացել։ Նա 67-ամյա դերասանի համար Զագորցի գյուղի գերեզմանատը տեղ է ընտրել։

2019թ.-ի սեպտեմբերին հաղորդվում էր, որ Ռուրկը խնդրել է, որ մահվանից հետո իրեն հողին հանձնեն Ուկրաինայում։ Նա այդ որոշումը կայացրել է, երբ իմացել է, որ այնտեղ են թաղված Կորնեյչուկի հարազատները։ Նույն շրջանում օգտատերերին զարմացրել է Ռուրկի արտաքին տեսքը վիրահատություններից հետո։