Բարաք Օբաման ներկայացրել է իր ամառային երգացանկը, որտեղ տեղ են գտել Բիլի Այլիշի, Բեյոնսեի և այլ հայտնի կատարողների երգերը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման այս շաբաթ ներկայացրել է 2020 թվականի իր ամառային երգացանկը, որտեղ տեղ են գտել մի շարք աստղեր, գրում է MSN-ն։

«Վերջին մի քանի ամիսներին ընտանիքիս հետ շատ երաժշտություն եմ լսել։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել այս ամռան իմ ամենասիրելի երգերը, ներառյալ այս շաբաթ Դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթ ունեցող որոշ կատարողների երգերը»,- Թվիթերում գրել է Օբաման։

Նրա խոսքով՝ իր երգացանկը «տարբեր երաժշտական ժանրերի խառնուրդ է»։

Օբամայի երգացանկում տեղ են գտել երգչուհի Բիլի Այլիշի My Future, Megan Thee Stallion-ի և Բեյոնսեի Savage Remix, Բիլի Պորտերի For What It’s Worth, Ֆրենկ Օուշենի Cayendo, Սթիվի Ուանդերի Do I Do, Բոբ Մառլիի Could You Be Loved և այլ կատարողների ստեղծագործություններ։