Մրայա Քերին հայտնել է, թե երբ կթողարկվի «The Rarities» նոր երաժշտական ալբոմը

Մրայա Քերին Թվիթերի իր էջում հայտնել է «The Rarities» նոր սկավառակի թողարկման օրը։

«Ձեզ՝ իմ սիրելի երկրպագուներ։ Ես ցանկանում եմ այս կերպ ձեզ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության տարիների համար։ «The Rarities»-ը կթողարկվի հոկտեմբերի 2-ին»,- գրել է Քերին՝ հրապարակելով շապիկի լուսանկարը։

Սպասվում է, որ նոր սկավառակում ներառված կլինեն նախկին չհրապարակված երգեր, այդ թվում Լորին Հիլի մասնակցությամբ «Save the day» ստեղծագործությունը։

Ընդհանուր առմամբ 32 երգ է ներառված լինելու, որոնցից շատերը երգչուհու՝ նախկին տարիների համերգային ելույթների ձայնագրություններ են։