Ո՞վ է Մոնիկա Բելուչիի 15-ամյա դստեր ընտրյալը (լուսանկարներ)

Վենսան Կասելի և Մոնիկա Բելուչիի 15-ամյա դուստրը կրկին ուշադրության կենտրոնում է։ Սակայն այս անգամ համացանցում քննարկում են, ոչ թե երիտասարդ աղջնակի կարիերան ու նոր ծրագրերը, այլ նրա անձնական կյանքը։
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում առաջին անգամ լուսանկար է հրապարակել ընտրյալի հետ, ով մոդել Լուկա Սալանդրան է։ Ինսայդերների հավաստմամբ՝ զույգն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է։
Այժմ սիրահարները միասին հանգստանում են Սեն-Թրոպեում։

Թե ինչպես են դստեր ընտրությանը վերաբերվում Բելուչին և Կասելը, դեռ հայտնի չէ, սակայն Վենսան Կասելի նոր կնոջը՝ Թինա Կունակիին, ամենայն հավանականությամբ, սիրավեպի մասին լուրն անչափ ուրախացրել է, որովհետև նա պարբերաբար ջերմ խոսքեր է գրում սիրահարների լուսանկարների մեկնաբանությունների բաժնում։
Նշենք, որ Բելուչիի դստեր ընտրյալը բավականին հաջողակ մոդել է, համագործակցում է բազմաթիվ անվանի բրենդների հետ, ինչպես նաև մասնակցել է Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը։