Ռումինացի երգիչը մահացել է ուղիղ եթերի ընթացքում` ընկնելով գնացքի տակ

Ռումինացի երգիչ Տավի Պուստիուն ընկել է գնացքի տակ և մահացել ուղիղ եթերի ընթացքում: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նաև նշվում է, որ 29-ամյա փոփ եգիչը վարել է Ford Fiesta մակնիշի ավտոմեքենա և եղել է կնոջ հետ: Երիտասարդը վարելու ընթացքում նաև նկարահանել է ինքն իրեն:
Ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութից երևում է, որ երգիչը ծխում է ու նաև երաժշտություն է լսում:

Ապա երգչի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է, երբ նա հասկանում է որ գնացքը գալիս է իր կողմ: Ոստիկանությունը հայտնում է, որ երգիչը մահացել է բախման հետևանքով: Նրա 24-ամյա կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների հավաստմամբ աղջկա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշենք, որ ավտովթարից հետո փրկարարները դժվարությամբ են զույգին դուրս հանել ջախջախված ավտոմեքենայից: Ոստիկանության տեղեկացմամբ` բախումը տեղի է ունեցել երգչի`ճանապարհատրանսպորտային կանոններին չհետևելու հետևանքով: