«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար

Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա նկարահանված  «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի առաջին մասը տոմսարկղերում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար գումար։  «Գազետա.ռու»-ն գրում է, որ անցած շաբաթվա ընթացքում չինական տոմսարկղերում ֆիլմի՝ մոտ 13 միլիոն դոլարի տոմս է վաճառվել։

Ավելի վաղ,  «Հարրի Փոթերի» մասին ֆիլմերի շարքում, միայն «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասին բյուջեն գերազանցել էր մեկ միլիարդ դոլարը։  Երկրորդ մասին բյուջեն հասել է 1,3 միլիարդ դոլարի:

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը էկարաններ է բարձրացել 2002 թվականին։