Ալեքսանդր Ռևան հպարտությամբ նշել է, որ իր փոքրիկ դուստրն արդեն աշխատանք ունի

Հումորիստ, դերասան և երգիչ Ալեքսանդր Ռևան իր ինստագրամյան էջում կիսվել է դստեր լուսանկարով:
«Այսօր «Հավի վազք» մուլտֆիլմի նախնական ցուցադրությունն է, իմ փոքրիկ Ալիսան առաջին անգամ հնչյունավորել է այդ մուլտֆիլմի գլխավոր կերպարին։ Դե, ինչ կարող եմ ասել, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Հպարտ եմ քեզանով, աղջիկս», – գրել է Ռևան։
Երկրպագուները միանգամից հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները հաճոյախոսություններով, նրանցից շատերը կարծիք են հայտնել, որ փոքրիկ գեղեցկուհին մորից` Անժելիկայից, ժառանգել է հայկական դիմագծեր:

Նշենք,  Ալեքսանդրն ու նրա հայ կինը` Անժելիկան, ամուսնացել են 2007 թվականի ապրիլին։ Հատկանշական է, որ մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։
Սակայն Անժելիկայի հետ ծանոթությունից հետո նրա ծրագրերը փոխվել են։ Զույգն ունի 2 դուստր։ Ռևան բազմիցս ասել է` դեմ չի լինի, որ որդի էլ ունենա, նույնիսկ մտադիր է նրան իր անունով կոչել։