Ջարեդ Բաթլերն ու Մորգան Բրաունին այլևս միասին չեն

Ժամեր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ 50-ամյա դերասան Ջարեդ Բաթլերն ու նրա 46-ամյա ընտրյալը` դիզայներ Մորգան Բրաունը, բաժանվել են:  Նշենք, որ զույգը սկսել է հանդիպել 2014 թվականից:
Ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում Ջարեդն անկեղծացել էր` ասելով, որ շատ է ցանկանում հայր դառնալ: Աստղային զույգի պաշտոնական ներկայցուցիչները դեռ չեն հաստատել նրանց բաժանման մասին լուրը:

Ինսայդերների հավաստմամբ`սիրահարները հաճախ են վիճում, ապա հաշտվում: Երկրպագուները հույս ունեն, որ Ջարեդն ու Մորգանը շուտով կհաշտվեն:
Հիշեցնենք, որ Ջարեդ Բաթլերի նախկին ընտրյալն աշխարհահռչակ մոդել Նաոմի Քեմբլն է: Հայտնի է, որ Նաոմին ու Ջարեդը ջերմ, ընկերական հարաբերություններ ունեն ու հաճախ են միմյանց հետ հանդիպում: