Բրիթնի Սփիրսի նախկին ընտրյալը սկանդալային հայտարարություն է արել

38-ամյա Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը` Ջեյսոն Ալեքսանդրը, ջերմ ու ընկերական հարաբերություններ ունի երգչուհու հետ մինչ այսօր:
Us Weekly լրատվամիջոցի հետ զրույցում նա սկանդալային հայտարարություն է արել` հայտնելով, որ դեռ սիրում է Սփիրսին և ցանկանում է կրկին լինել նրա հետ:
Նշենք, որ Բրիթնին ու Ջեյսոնը ճանաչում են միմյանց դեռ մանկուց: Իրենց հարաբերությունները զույգն օրինականացրել է 2004 թվականին, սակայն ամուսնությունից ընդամենը 55 ժամ անց նրանք ամուսնալուծվել են:

Ջեյսոնը նաև միացել է  #FreeBritney ակցիային: Հիշենենք, որ երգչուհու երկրպագուները ակցիա են սկսել` պահանջելով զրկել երգչուհու հորը նրա խնամակալությունից:
Լրատվամիջոցները հայտնում են, որ երգչուհին դեմ չէ խնամակալ ունենալ, բայց չի ուզում հորը տեսնել այդ դերում և չի ուզում թույլ տալ, որ բանկի փոխարեն իր ունեցվածքը տնօրինի հայրը: Բրիթնիի փաստաբանն ասում է, որ երգչուհին ուզում է որպես խնամակալ տեսնել իր օգնական Ջոդի Մոնտգոմերին: