Village People դիսկո-խմբի վոկալիստը Թրամփին մեղադրել է հանրահավաքների ժամանակ Y.M.C.A. հայտնի երգը հնչեցնելու համար

Village People ամերիկյան դիսկո-խմբի վոկալիստ Վիկտոր Ուիլիսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա նախընտրական շտաբն անտեսում են իրենց հանրահավաքների ժամանակ Y. M. C. A. հայտնի երգը չհնչեցնելու վերաբերյալ իր խնդրանքները, գրում է Daily Mail-ը։

69-ամյա երգիչը Facebook-ում գրառում է կատարել՝ բացատրելով, որ Y. M. C. A. երգը Թրամփի նախընտրական հանդիպումների ժամանակ չհնչեցնելու մասին իր շարունակական խնդրանքներն անուշադրության են մատնվում։

«Չնայած ես խնդրեցի նրանց չհնչեցնել մեր երգը, այժմ, կարծես, նախագահը Y. M. C. A. երգն օգտագործում է իր հանրահավաքներից յուրաքանչյուրի վերջում»,- ասել է Village People-ի հիմնադիր անդամը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ երկրպագուներից շատ բողոքներ է ստանում։

Ուիլիսի խոսքով՝ նա չի պատրաստվում այդ հարցը տեղափոխել իրավական դաշտ։

«Ես, միևնույն է, կպարտվեմ դատարանում»,- հավելել է երգիչը։

The latest: Village People vocalist Victor Willis (top, center) says President Donald Trump and his campaign have repeatedly ignores his pleas to stop playing the song Y.M.C.A. at his ralliesSo be it: Willis said that despite his wishes Trump would quit playing the song at his rallies, he was not going to further purse the issue with legal movesFrustrating: The Dallas, Texas native said that despite having 'a great deal of control over the song,' Trump 'has made it clear that he loves Y.M.C.A. and apparently he's going to continue legally using it come hell or high water'