Ծննդյան տոնը նշելու հետևանքով Դիբրովի կինը վարակվել է կորոնավիրուսով

Շոումեն Դմիտրի Դիբրովի կինը՝ Պոլինան, իր ինստագրամյան հետևորդներին հայտնել է, որ վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու դժվարությամբ, բայց կարողացել է հաղթահարել այն:
Գեղեցկուհին շաբաթներ առաջ նշել է իր ծննդյան տոնը, որին հրավիրված են եղել նրա ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Պոլինա Դիբրովան նշել է, որ տոնից մի քանի օր անց իրեն վատ է զգացել:

Հեռուստատաղորդավարի կինը շտապ դիմել է բժիշկների օգնությանը: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ախտահարված է նրա թոքերի 1-2 տոկոսը։
Պոլինան նշել է, որ հիվանդության ընթացքում իր մոտ նկատվել է ջերմություն ու թուլությունը, սակայն մի գիշեր մարմինն այնպես է ցավել, որ նա կարողացել է քնել միայն ինը րոպե։ Բարեբախատար, նա չի կորցրել հոտառության զգացումն ու չի հազացել։