Կոնստանտին Խաբենսկին և Օլգա Լիտվինովան երեխաների հետ հանգստանում են Ղրիմում

48-ամյա Կոնստանտին Խաբենսկին և 39-ամյա Օլգա Լիտվինովան իրենց երեխաների հետ միասին մեկնել են Ղրիմում՝ անցկացնելու իրենց ամառային արձակուրդը: Երեկ դերասանուհին իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Կոնստանտին Խաբենսկին և Օլգա Լիտվինովան ունեն երկու դուստր․ Ալեքսանդրան, որը հունիսին դարձավ չորս տարեկան և կրտսեր դուստրը, որը ծնվել է մեկ ու կես տարի առաջ  2019 թվականի փետրվարի 1-ին և որի անունը ծնողները դեռ չեն հայտնել։ Ի դեպ, դուստրերի դեմքերը, սիրված դերասանները նույնպես ցույց չեն տալիս հանրությանը: Խաբենսկին առաջին ամուսնությունից ունի որդի՝ 13-ամյա Իվանը