«Ընտանիքում ամենակարևորը սերն է»․ Լիլի Էլբակյանի անկեղծ զրույցը – Showbiz.am

«Ընտանիքում ամենակարևորը սերն է»․ Լիլի Էլբակյանի անկեղծ զրույցը

Սիրված դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը բացի մասնագիտական հաջողություններն ունի նաև ամուր, լավ ընտանիք՝ սիրող ամուսին ու երկու հրաշք երեխաներ։ Իր կարանտինյան առօրյայի ու սպասվելիք մասնագիտական նորությունների մասին Լիլին պատմել էր Showbiz.am-ի հետ նախորդ զրույցի ժամանակ, որը կարող եք ընթերցել այստեղ։ Իսկ այս անգամ տաղանդավոր Լիլի Էլբակյանի հետ հարցազրույցի ընթացում նրան առաջարկվել են անավարտ նախադասություններ, որոնք շարունակելով՝ նա ներկայացրել է իր մասին շատ հետաքրքիր փաստեր:

Ամենահիշվող խորհուրդը, որ երբևէ ստացել եմ սա է․ «Երբեք մի վազիր փառքի հետևից, գլուխդ կախ աշխատիր և փառքն ինքը կընկնի քո հետևից»։

Իմ կարգախոսն աստվածաշնչյան է․ «Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, մտքով, էությամբ և կարողությամբ ու սիրիր մերձավորիդ քո անձի պես»։

Եթե կյանքում կարողանայի փոխել ինչ-որ բան, ապա կփոխեի անարդարությունը։

Երբ դեռ փոքրիկ աղջնակ էի, երազում էի նմանվել մայրիկիս։

Կինը երջանիկ է, երբ սիրված է։

Կարող ես կյանքդ հաջողված համարել, երբ տեսնես, որ երեխաներդ լավ մարդիկ են դարձել։

Ընտանիքում ամենակարևորը սերն է։

Եթե իմ կյանքում չլիներ թատրոնը, ապա ես կլինեի աշխարհի ամենաանհետաքրքիր մարդը։

Խոհանոցն ինձ համար անտանելի է (հեղ․ ծիծաղում է)։

Տղամարդու գլխավոր արժանիքը տղամարդկությունն է։

Ամենից շատ երազում եմ մեկ օրով տեսնել Աստծուն։

Եթե կարողանայի իմ այժմյան փոձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Լիլի Էլբակյանին, ապա նրան ուղղված նամակում կգրեի․ «Վայելիր ամեն մի րոպեդ և ուշ ամուսնացիր» (հեղ․ ծիծաղում է)։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հունաստանը պահանջում է Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը

Հունաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին Թուրքիային խնդրել է Բյուզանդական ճարտարապետական ​​հուշարձան հանդիսացող Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ուկրաինացի երիտասարդ գրողը մահացել է չոր ծոմ պահելու հետևանքով

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանում հայտնաբերվել է ուկրաինացի երիտասարդ գրող Ադելինա Շելդոնի հյուծված դին: Այս մասին տեղեկացնում է Московский Комсомолец պարբերականը:...
Ավելին
post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ Ֆոտոներ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը զարդարել է i-D Magazine ամսագրի շապիկը` հանդես գալով համարձակ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձել է բրիտանական i-D Magazine ամսագրի նոր համարի դեմքը: Տպավորիչ ֆոտոսեսիայի կադրերը հրապարակվել են ամսագրի Ինստագրամում։ Նշվում է,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ամուսնալուծության հայց ներկայացնելուց հետո Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ)

Անցյալ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց ներկայացնելուց հետո պապարացիներն առաջին անգամ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի...
Ավելին