Նորաթուխ հայրիկ Ջո Ջոնասն անսպասելի ու կտրուկ ոճափոխություն է կատարել

Նոր ընտանեկան կարգավիճակ՝ նոր սանրվածք։ Միայն կանայք չեն, որ նշում են իրենց կյանքի փոփոխությունները նոր սանրվածքներով: Տղամարդիկ նույնպես ժամանակ առ ժամանակ գնում են այդ քայլին։

Մենք հստակ չգիտենք, թե ինչն է հանգեցրել երգիչ, երաժիշտ Ջո Ջոնասի սանրվածքի և մազերի գույնի փոփոխությանը, բայց կարող ենք ենթադրել, որ դրա պատճառը ընտանեկան նոր և երջանիկ կարգավիճակն է, քանի որ մեկ ամիս առաջ երաժիշտն առաջին անգամ հայրիկ է դարձել։ Ծնվել է նրա ու դերասանուհի Սոֆի Թյորների դուստրը՝ Ուիլան։