Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Burberry-ի թանկարժեք բիկինիով

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է Burberry նորաձևության տան բիկինիով։ Ֆեյսբուքյան էջում և ինստագրամյան էջի Stories բաժնում արված հրապարակումներին ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։

Կադրերում 39-ամյա հայուհին մի քանի հավաքածու է ցուցադրել Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում։ Դրանցից մեկում նա ապրանքանիշի լոգոյի պրինտով բեժ-մոխրագույն գունավորմամբ բիկինի է կրում։ Պարբերականի տեղեկություններով՝ հագուստի արժեքը կազմում է 520 դոլար։

Մեկ այլ լուսակարում Քարդաշյանն իրեն լուսանկարոմ է սմարթֆոնի տեսախցիկով՝ հետևորդներին ներկայացնելով սպորտային տոպը, տաբատը և նույնատիպ նախշերով պայուսակը։

Հեռուստաաստղը հրապարակումներում նշել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն, իտալացի մոդելյեր Ռիկարդո Տիշիին։